ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դիմակայության ուղղությունը տեղափոխվում է Հայաստան

Դիմակայության ուղղությունը տեղափոխվում է Հայաստան
19.02.2023 | 10:25

Այն, ինչի մասին երկար ժամանակ զգուշացնում էի, այսօր դառնում է իրականություն. Մյունխենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով Հայաստանին, առիթը բաց չթողեց հակառուսական երանգ հաղորդելու իր խոսքին, ինչը նշանակում է, որ պաշտոնապես դիմակայության ուղղությունը տեղափոխվում է Հայաստան։


Կասկածից վեր է, որ հակառուսական գործողություններն ու հայտարարությունները առաջացնելու են հակազդեցություն Ռուսաստանի կողմից, ինչը կարող է Հայաստանի համար ունենալ ծանրագույն հետևանքներ։


Այսպիսի դիմակայության վրա երջանկացողները ո'չ միայն չեն հասկանում պահի լրջությունը, այլև չեն հասկանում այն պարզագույն դիլեման, որի առաջ կանգնած ենք մենք։
Այս դիմակայությունը ունենալու է վերջնարդյունքում հետևյալ տարբերակներից մեկի տեսքը`
-Կա'մ հայ ժողովրդի և հայկական պետականության հաշվին ծավալվող դիմակայության արդյունքում Ռուսաստանն է'լ ավելի մեծ ազդեցություն է ստանալու Հայաստանի վրա,
-Կա'մ Արևմուտքը ստիպված Թուրքիային ներքաշելու է դեպի Հայաստան դիմակայության, քանի որ Ռուսաստանը փաստացի տիրապետում է Հայաստանում կարևոր կոմունիկացիաների, որոնց այլընտրանքը հնարավոր է միայն Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով ապահովել։ Ուստի, ինչպես հասկանում եք, Արեւմուտքը ամեն ինչ անելու է Հայաստանի և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև թեկուզ ժամանակավոր հաշտություն ձեռք բերելու և Ռուսաստանի դեմ դիմակայության հարավկովկասյան ճակատ կազմակերպելու համար։
-Երրորդ տարբերակը, այսինքն՝ մաքուր արևմտյան, առանց Թուրքիայի ներգրավման, գրեթե հնարավոր չէ ո'չ ֆինանսական, ո'չ տնտեսական, և ո'չ էլ տեխնոլոգիական իմաստով։ Ուստի այս տարբերակի վրա հույս դնողները առնվազն հաշվի չեն առնում, որ զուտ գեղեցիկ աչքերի համար որևէ խելամիտ երկիր քաղաքականություն չի վարում։


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 10332

Մեկնաբանություններ